moko.am

Օգտագործման կանոններ

Պաշտոնական Փաստաթուղթ

1. Ընդհանուր Դրույթներ և Համաձայնություն

Սույն Օգտագործման կանոնները հանդիսանում են իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր Ձեր և «moko.am» հարթակի միջև։

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. Ստեղծելով հաշիվ կամ օգտագործելով moko.am հավելվածը, Դուք ընդունում եք սույն Կանոնները: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել այս Կանոնները։

2. Ծառայությունների Բնույթը

«moko.am»-ը բացառապես տեղեկատվական և կազմակերպչական ծրագրային ապահովում է (SaaS), և նախատեսված է օրավարձով հյուրատների կառավարման գործընթացը թվայնացնելու համար: Մենք չենք հանդիսանում վարձակալության գործակալություն կամ միջնորդ:

3. Պատասխանատվության Բացառում

moko.am-ի հեղինակները կրում են ԲԱՑԱՐՁԱԿ ԶՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ հետևյալ դեպքերում.

  • 1. Հյուրերի կողմից Ձեր հյուրատանը հասցված ցանկացած տիպի վնասի կամ գողության դեպքում:
  • 2. Չվճարված ամրագրումների կամ ֆինասնական վեճերի համար:
  • 3. Տվյալների հավաստիության կամ այլ օգտատերերի գնահատականների համար:

4. Հարկային Պարտավորություններ

Մենք որևէ առնչություն չունենք Ձեր բիզնեսի հարկային պարտավորությունների հետ: Հյուրընկալը անձամբ և ամբողջությամբ է կրում ՀՀ Պետական մարմինների առջև հարկային պարտավորությունները կատարելու պատասխանատվությունը։

5. PRO Բաժանորդագրություն

PRO գործիքակազմի համար կատարված վճարումները հանդիսանում են սպասարկման անվերադարձ վճար և ենթակա չեն վերադարձի: